Անցնել բովանդակությանը
ALTA AcademyԿրթական կենտրոն

Ծրագրավորման առցանց դասընթացներ · Երևան

Ծրագրավորում՝ առաջին տողից մինչև աշխատող նախագիծ

Կենդանի առցանց դասեր փոքր խմբերով, գործնական առաջադրանքներ յուրաքանչյուր դասին և ավարտական նախագիծ, որը կդնես քո փորձապանակում։

// React
function Student({ name }) {
  const [skills, setSkills] = useState([]);
  return (
    <Portfolio owner={name}
      projects={skills.length} />
  );
}
Գրանցումը բաց է
տարի ծրագրավորման դասավանդման փորձ
10+
ունկնդիր մեկ խմբում
6–12
դասաժամերի գործնական աշխատանք
70%
կենդանի դասեր և ձայնագրություններ
100%

Ուղղություններ

Ինչ կարող ես սովորել

Սկսում ենք ծրագրավորումից։ Նոր մասնագիտությունները կավելանան այստեղ, երբ պատրաստ լինեն դրանց ծրագրերը։

Դասընթացներ

Ընտրիր քո մեկնարկը

Ինչպես է աշխատում

Չորս քայլ մինչև վկայական

  1. 01

    Հայտ կայքում

    Ստեղծիր հաշիվ և ընտրիր դասընթացն ու խումբը։

  2. 02

    Մուտքային զրույց

    15–20 րոպե տեսազանգ և կարճ գործնական առաջադրանք։

  3. 03

    Պայմանագիր և վճարում

    Առցանց՝ Idram-ով կամ քարտով, ամսական կամ ամբողջությամբ։ Առաջին դասը փորձնական է։

  4. 04

    Դասեր և վկայական

    Ավարտական նախագծից հետո՝ համարակալված վկայական, որը ստուգվում է կայքում։

Լիաննա Գալստյան

Դասավանդող

Լիաննա Գալստյան

Ֆուլսթեք ծրագրավորող, դասավանդող

Ֆուլսթեք վեբ ծրագրավորող՝ ծրագրավորման ոլորտում 10 տարվա փորձով, որից վերջին 5 տարին՝ նաև բեքենդ մշակման մեջ։ 2016 թվականից դասավանդում է վեբ ծրագրավորում, մշակում ուսումնական ծրագրեր և ղեկավարում ունկնդիրների նախագծերը։ Ունի GREEN-API հարթակի մշակողի որակավորման սերտիֆիկատ՝ WhatsApp ինտեգրացիաների և չաթ-բոտերի ոլորտում։

  • React · TypeScript · Next.js
  • Node.js · Express · NestJS
  • MS SQL · PostgreSQL · Docker
  • GREEN-API

Կարծիքներ

Ինչ են ասում ունկնդիրները

Թողնել կարծիք

Առաջին կարծիքները կհայտնվեն այստեղ՝ առաջին խմբի ավարտից հետո։

Վկայականի նմուշ

Վկայականի նմուշ

Վկայականի իսկության ստուգում

Համարակալված վկայական՝ ներդիրով, որում նշված են բոլոր մոդուլները, ժամաքանակը և ձեռք բերված արդյունքները։ Գործատուն կարող է ստուգել դրա իսկությունը մեր կայքում։

Հարցեր

Հաճախ տրվող հարցեր

Պե՞տք է արդյոք նախնական գիտելիք

Ֆրոնթենդ դասընթացի համար՝ ոչ, սկսում ենք զրոյից։ Բեքենդ դասընթացի համար անհրաժեշտ է JavaScript-ի հիմունքների իմացություն։

Ինչպե՞ս են անցնում դասերը

Կենդանի առցանց դասեր՝ շաբաթը 3 անգամ, մինչև 12 հոգանոց խմբերով։ Բոլոր դասերը ձայնագրվում են, և դուք կարող եք վերադիտել դրանք։

Ո՞րն է տարբերությունը խմբակային և անհատական ուսուցման միջև

Խմբակային դասերն անցնում են 6–12 հոգանոց խմբով՝ ֆիքսված դասացուցակով, և դա ամենամատչելի տարբերակն է։ Անհատական ձևաչափում դասավանդողը աշխատում է միայն ձեզ հետ, դասերի ժամերը համաձայնեցնում ենք ձեր գրաֆիկով, իսկ տեմպը հարմարեցվում է ձեր մակարդակին։ Ծրագիրը և վկայականը նույնն են։

Ի՞նչ վկայական եմ ստանալու

Դասընթացն ավարտելուց և ավարտական նախագիծը պաշտպանելուց հետո տրվում է վկայական՝ եզակի համարով, որի իսկությունը կարելի է ստուգել կայքի «Ստուգել վկայականը» բաժնում։

Ինչպե՞ս կարող եմ վճարել

Ամսական կամ ամբողջ դասընթացի համար միանգամից՝ բանկային քարտով կամ Idram-ով, անմիջապես կայքում։ Միանգամյա վճարման դեպքում գործում է զեղչ։ Ամսական վճարման դեպքում վճարման օրվանից 5 օր առաջ կստանաք հիշեցում էլ. փոստով, իսկ ամբողջ գրաֆիկը երևում է անձնական էջում։

Կարո՞ղ եմ բաց թողած դասը լրացնել

Այո, բոլոր դասերի ձայնագրությունները հասանելի են ձեր անձնական էջում, իսկ հարցերը կարող եք տալ հաջորդ դասին կամ խմբի չաթում։

Հնարավո՞ր է գումարի վերադարձ

Այո, վերադարձի պայմանները նկարագրված են «Վճարման և վերադարձի կանոններ» էջում։

Պատրա՞ստ ես սկսել

Գրանցվիր հիմա. մենք կկապվենք քեզ հետ մուտքային զրույցի համար։

Ընտրել դասընթաց