Գաղտնիության քաղաքականություն
22 նոյեմբերի, 2026 թ.
Մենք հավաքում ենք միայն այն տվյալները, որոնք անհրաժեշտ են ուսուցում կազմակերպելու համար՝ անուն, էլ. փոստ, հեռախոս և վճարումների պատմություն։
- Տվյալներն օգտագործվում են միայն ուսուցման, պայմանագրի, վկայականի և ձեզ հետ կապի համար։
- Տվյալները երրորդ անձանց չեն փոխանցվում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։
- Կայքն օգտագործում է միայն անհրաժեշտ cookie-ներ՝ մուտքի և լեզվի ընտրության համար։
Քարտապանի տվյալների գաղտնիություն
- Քարտի տվյալները (համարը, գործողության ժամկետը, CVV/CVC կոդը) մուտքագրվում են միայն բանկի անվտանգ վճարային էջում և չեն փոխանցվում, չեն մշակվում և չեն պահվում մեր կայքում։
- Բանկի վճարային էջը պաշտպանված է SSL/TLS գաղտնագրմամբ և համապատասխանում է PCI DSS ստանդարտին։ Վճարումը հաստատվում է 3-D Secure (Visa Secure, Mastercard Identity Check) համակարգով։
- Մենք բանկից ստանում ենք միայն վճարման արդյունքը (հաջող/մերժված, գումար, գործարքի համար)։
- Քարտապանի մասին տեղեկատվությունը երրորդ անձանց չի տրամադրվում, բացառությամբ ՀՀ օրենքով նախատեսված դեպքերի։
Ձեր տվյալները ջնջելու կամ փոփոխելու համար գրեք altaacademy666@gmail.com հասցեին։ Գործում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը։